Իմաստուն եմ, ինչպես օձ,
Ունեմ փողկապ ու ակնոց,
Երազի սարսափն եմ ձեր,
Բերիան ինձ կնախանձեր:
Չունեմ ոչ մի կոնկուրենտ,
Չկար ինձ պես վարչապետ,
Եվ ջահել եմ, և ագահ,
Չկա ինձ պես նախագահ:
Ամեն պաշտոն ինձ համար
Սազական է ու հարմար,
Միայն մեջը լինի փող,
Ո՞վ կա ինձնից լավ լափող:
Չփորձեք ինձ կշտամբել,
Կոշտ քայլերի կդիմեմ,
Ով որ թե ինձ զրպարտի,
Կծեծի՛ դուռը նա բանտի:
Ստրատեգ եմ բացարձակ,
Չկա ինձնից համարձակ,
Չկա ինձ պես բայեվիկ,
Իմ անունն է…
Վահրամ Օհանջանյան